Regional Co-operation for Cultural Heritage Development
რეგიონალური თანამშრომლობა კულტურული მემკვიდრეობის განვითარებისათვის
Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման
Національна політика щодо культурної спадщини
Mədəni irsin inkişaf Etdimilməsi üçün regional əməkdaşlıq
Рэгіянальнае супрацоўніцтва ў мэтах развіцця культурнай спадчыны
 
E- Journal №5
Urban Heritage
Երևան քաղաքի հատակագծային զարգացումները գլխավոր հատակագծերում

Զարուհի Մամյան
Ճարտ. թեկն., դոցենտ, ՙԵրևաննախագիծ՚ ՓԲԸ-ի ԳՀԲ-ի ՆԳՃ


Տվյալ հոդվածի նպատակն է՝ այն հիմնական չափանիշների և հարցադրումների դուրս բերումը, որոնց հիման վրա աստիճանաբար ձևավորվել և կազմակերպվել է Երևանի քաղաքաշինական միջավայրը ծրագրային փաստաթղթերում, մասնավորապես նրա գլխավոր հատակագծերում։

Բանալի բառեր. Գլախվոր հատակագիծ, փոխակերպումներ, քաղաքաշինական հատակագծում, գոտևորում, հասարակական կենտրոններ

Հայաստանի Հանրապետությունում անկախության հռչակման, տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման ընթացքը և կենտրոնացված պետական միջոցների բացակայությունն առաջ բերեց կառուցապատման չկարգավորվող, ոչ ցանկալի ընթացք՝ առավել խորացնելով օրենսդրական և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում ներդրված քաղաքականության և իրական սոցիալ-տնտեսական հարաբերությունների միջև հակասությունը։

Տնտեսության սոցիալ-քաղաքական նոր հարաբերությունների պայմաններում անհրաժեշտություն է դարձել Երևան քաղաքի զարգացման հիմնական ուղղությունների լուծման և քաղաքի կենտրոնի վերակազմավորման առանձնահատկությունների  ու իրավատնտեսական հիմունքների սահմանումը, հասարակական կենտրոնների վերաստեղծումը՝ որպես քաղաքի վերակազմավորման քաղաքաշինական մոտեցումների մշակման և իրականացման սկզբունքների հիմք։

Խորհրդային ժամանակաշրջանում Երևանի առաջին գլխավոր հատակագիծը մշակվել է ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից և հաստատվել երիտասարդ հանրապետության կառավարության կողմից 1924 թվականին։ Սոցիալիստական Երևանի առաջին գլխավոր հատակագծի մշակման հիմքում օգտագործվել է, ինչպես հեղինակն է ասում, «… քաղաք-այգու սկզբունքը և ձևերը, որպես նոր քաղաքաշինության լավագույն օրինակ և ամենահաջող տարբերակ»։

Պահպանելով կենտրոնի պատմականորեն ձևավորված փողոցների ցանցը, 
Ա. Թամանյանը միաժամանակ նախատեսել էր հին քաղաքի օրգանիզմի արմատական վերակառուցումը և նրա հեռանկարային զարգացումը նոր քաղաքական և սոցիալ-տնտեսական պայմանների հիմքի վրա։

Քաղաքի գոտիավորմանը համապատասխան նրա հիմնական միջակողմ օղակաձև զբոսայգու սահմաններում նախատեսվում էր բնակելի-քաղաքացիական նշանակության օբյեկտների շինարարություն։ Քաղաքի հատակագծային հորինվածքի կենտրոնում նախատեսվում էր գլխավոր վարչական և հասարակական հրապարակի ստեղծումը, որին միանալու էին հիմնական զարկերակները։

«Մեծ Երևան» գլխավոր հատակագծի (450 հազ. հաշվարկային բնակչի համար) մշակումներն ավարտվեցին 1939 թ. «Լենգիպրոգորի» հեղինակային կոլեկտիվի կողմից (ճարտարապետներ Ի. Մալոզեմով, Ս. Կլևիցկի, Ն. Զարգարյան և այլն)։ Քաղաքաշինական նոր փաստաթղթով նախատեսվում էր 1-ին գլխավոր հատակագծի մտահղացման զարգացման հիմքի վրա նաև կենտրոնական միջուկի շուրջ գտնվող տարածքների ընդլայնում։

1951 թ. ավարտվեց 3-րդ գլխավոր հատակագծի մշակումը (հեղինակային խմբի ղեկավար Ն. Զարգարյան)։ Այն հիմնականում քիչ շոշափեց կենտրոնի կանոնակարգման, նրա և նոր տարածքների կառուցապատման օրգանական միասնության ապահովման հարցերը։ Այս ընթացքում շարունակվում էր Հանրապետության  հրապարակի (նախկին Լենինի անվան) ձևավորումը՝ տևելով մոտ երեք տասնամյակ։ 1961 թ. «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից (Գիպրոգորի մասնագետների մասնակցությամբ) մշակվեց քաղաքի մինչև 2000 թ. զարգացման գլխավոր հատակագծի տեխնիկա­տնտե­սական հիմնավորումը, որի հիման վրա կազմվեց նոր գլխավոր հատակագիծը (հեղինակներ՝ Մ. Մազմանյան, Է. Պապյան, Գ. Մուրզա, Ց. Չախալյան և այլն)։

Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման նախավերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 1971 թվականին, կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծը (ՄՀՀ)` 1984 թվականին։ Քաղաքաշինական երկու ծրագրային փաստաթղթերն էլ, չնայած որոշ ռեզերվների, հիմնականում կորցրեցին իրենց արդիականությունը ժամանակի, սոցիալ-տնտեսական, ֆունկցիոնալ, իրականացման, ֆինանսավորման աղբյուրների, առանձին համալիրների և օբյեկտների նշանակության առումով։

Մի քանի հիմնական խնդիրներ, որոնք կապված են Կենտրոնի ՄՀՀ-ի մոտեցումների և իրականացման ընթացքի հետ։ Հիմնական շեշտը, ըստ ՄՀՀ-ի, Երևանի կենտրոնը վարչական, սոցիալ-մշակութային և առևտրական գործառութային գոտի դարձնելն է։ Դրան էին ուղղված մի շարք ծրագրային օբյեկտների նախատեսումը, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդպես էլ չիրականացվեցին։ Այդ թվում են Նորագյուղի տարածքի կառուցապատումը որպես առևտրական և մշակութային խոշոր կենտրոն, որն իր վրա հիմնականում պետք է վերցներ կենտրոնի նմանատիպ գործառույթների բեռնաթափման խնդիրը, Գլխավոր պողոտայի և Ամիրյան փողոցի կառուցապատումը վարչահասարակական շենքերով, Հյուսիսային պողոտայի վերածումը հասարակական, մշակութային և հյուրանոցային գոտու, 30-րդ թաղամասի կառուցապատման ավարտը, Հանրապետական մարզադաշտի տարածքում սպորտային-հյուրանոցային համալիրի ստեղծումը և այլն։ Միանգամայն հիմնավորված կերպով բնակելի կառուցապատում  նախա­տեսվել է նվազագույն չափով և շատ որոշակի հատվածներում։

Մասնակիորեն իրականացվել են Հանրապետության (նախկին՝ Ալավերդյան) փողոցի պատմամշակութային գոտու վերակառուցումը, Մյասնիկյանի հրապարակի ձևավորումը։ Ավարտվել են Հյուսիսային պողոտայի կառուցապատման և, դեռևս շարունակվում են  Գլխավոր պողոտայի վերակառուցման, նախագծման և կառուցապատման աշխատանքները:

  • Բացի այդ, նշված, վերջին տարիներին մայրաքաղաքում, առանձնապես կենտրոնում, առկա էին հետևյալ իրավիճակը.
  • Երևանի Կենտրոնի ՄՀՀ-ի պարբերաբար խախտումներ և շեղումներ,
  • կառուցապատման սկզբունքների և քաղաքաշինական պահանջների խախտումներ,
  • անավարտ շինարարության օբյեկտների առկայություն,
  • կանաչ տարածքների չհիմնավորված կառուցապատում,
  • անօրինական շինարարության շեշտակի աճ, որոնց մի մասը գրեթե անուղղելի  է.
  • մայրաքաղաքային գործառույթների նվազեցում.
  • մայրաքաղաքին և կենտրոնին ոչ հատուկ գործառույթների ավելացում.
  • պատմական կենտրոնի ճարտարապետական կերպարի և միջավայրի աղավաղում.
  • կենտրոնի բնակչության ժողովրդագրական կազմի փոփոխություն և այլն.
  • հաշմանդամների խնդրի անտեսումև այլն։

Վերջին տարիներին երկրում տեղի է ունենում համեմատաբար կայուն տնտեսական զարգացում, տարբեր  ոլորտներում բավականին աճել է ներդրումային հետաքրքրությունը, զգալի չափով մեծացել է հողատարածքների պահանջը, ինչը առաջ է բերել քաղաքի քաղաքաշինական հորինվածքի վերակառուցման և արդիականացման պահանջներ` գործառնական գոտիների վերանայմամբ ու հստակեցմամբ, ինչը կհանգեցնի նոր  հասարական կենտրոնների ստեղծմանը:

Քաղաքների վերակառուցման և արդիականացման ուղղությամբ բազմաթիվ մոտեցումներ են կիրառվել միջազգային պրակտիկայում։ Դրանք միշտ էլ կրել են պետական խոշորամասշտաբ ծրագրավորված բնույթ և ներառել են տնտեսության զարգացման կամ վերականգնման համալիր խնդիրներ։ Յուրաքանչյուր երկրում այն ունեցել է որոշակի ճգնաժամային իրավիճակ՝ իր առանձնահատուկ դրսևորումներով։ Հարցի կարգավորման ուղղությունները նույնպես կրել են որոշակի առանձնահատուկ լուծումներ քաղաքական, տնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, ժողովրդագրական և այլ առումներով։ 

Երևան քաղաքի նոր 2005-2020  գլխավոր հատակագծի մշակման վերաբերյալ որոշումը ընդունվել է այն ժամանակաշրջանում, երբ բավականին հստակ դրսևորվեցին շուկայական հարաբերությունները և քաղաքի հետագա զարգացման հնարավոր ուղիները, հիմնականում ձևավորվել էր քաղաքաշինության և հողօգտագործման ժամանակակից իրավական և նորմատիվային բազան:

Երևան քաղաքի զարգացման 2005-2020 թվականների գլխավոր հատակագիծըսկզբունքորեն տարբերվում է նախորդ մշակվածներից քաղաքաշինական փաստաթղթի կարգավիճակով և   բարձրացված խնդիրների բնույթով ու մշակման մեթոդիկայով.

Նախագծում Երևան քաղաքը դիտարկվում է որպես սուվերեն պետության մայրաքաղաք, Հայաստանի Հանրապետության վարչամշակութային կենտրոն, Երևանյան ագլոմերացիայի հատակագծային կենտրոն:

Համաձայն իրականացվող  պետական քաղաքականության, սույն գլխավոր հատակագիծը ներկայանում է որպես անցումային ժամանակաշրջանի գլխավոր հատակագիծ: Այս պայմաններում գլխավոր հատակագծի հիմնական նպատակն է. համապատասխան սոցիալտնտեսական նախադրյալների կազմավորման պայմաններում փուլային լուծում պահանջող հետևյալ ռազմավարական խնդիրների համար՝ քաղաքաշինական նախադրյալների ստեղծում.

  • քաղաքի ենթակառուցվածքների վերականգնում, վիճակի կայունացում՝ նվազագույն բավարար ապահովվածության մակարդակով,
  • համակարգերի վերակառուցում և արդիականացում, դրանց օպտիմիզացում,
  • անցում կայուն զարգացմանը:

Եվ որպես հետգրություն։ «Եթե քաղաքը կառուցվում է, նշանակում է քաղաքն ապրում է»: Որպես ճարտարապետական ստեղծագործություն քաղաքի որակի հիմնական չափանիշ համարվում է նրա կերպարը: Դրա հետ միասին այդ ստեղծագործության ներսում մարդիկ պետք է հարմարավետ ապրեն և ապրելու և քաղաքաշինական ստեղծագործություն «կազմավորելու» համար նրանց ծախսերը պետք է համաչափ լինեն նրանց եկամուտներին:  

 

 

 

 

Օգտագործված գրականության ցանկ.

  1. «Вопросы реканструкции инфраструктир городов в контексте развития туристических центров»,   З. Г. Мамян, С .Б. Оганян «Проблемы современного строительства».  Сборник научных трудов международной научно-технической конференции, Под  общей редакцией советника РААСН, докт. Тех. Наук, профессора Е. В. Королева,    Мин. Образования и науки Российской Федерации, федеральное агентство по образованию, Пензенский государственный университет архитектуры и строительства, Пенза 2009, րՑՐ. 49-51
  2. ՙՊատմական քաղաքների ճարտարապետական կերպարի ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա՚, Ս.Բ. Օհանյան, Զ.Հ.Մամյան, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, տեղեկագիր, 2008 թ. , N3, էջ7-11
  3. թ. ԾցՔպչÿվ, կ. հՏչՏՎՏվÿվ, “թՏՐՏՊրՍՏպ ջպՎսպտՏսՖջՏՉՈվՌպ Չ ցրսՏՉՌÿւ ՐօվՏփվՏռ ֆՍՏվՏՎՌՍՌ”,  ցփպովՏպ տՏրՏոՌպ. ժՐպՉՈվ, 1999 չ., 145 րՑՐ.
  4. А.Г.Григорян, «Ландшафт современного города», Москва, стройиздат, 1986 г., 1.  133 էջ
  5. նՔ ԸՎՌվ Ռ ծՈռչպսՖ ՁՐՌՒՑ “ԹվÿՑվՏրՑՖ տՏՉրպՊվպՉվՏչՏ չՏՐՏՊՈ”, 2002չ. “խՏչՏր” 3/34/
  6. Ս.Բ.Օհանյան, Զ.Հ.Մամյան ՙԵրևան քաղաքի քաղաքաշինական զարգացումները գլխավոր հատակագծերում՚. Ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵրՃՇՊՀ, 2011.

Երևան քաղաքի տարածքային զարգացման ուրվագիծ. Երևանի 2005-2020թթ. Գլխավոր հատակագծի նախագիծ /ՙԵրևաննախագիծ՚/
Հիմնական գծագիր. Երևանի 2005-2020թթ. Գլխավոր հատակագծի նախագիծ /ՙԵրևաննախագիծ՚/
RCCHD Project:
Office 16b, Betlemi ascent, 0105 Tbilisi, Georgia
Tel.: +995 32 2-98-45-27
E-mail: rcchd@icomos.org.ge
© 2012 - Eastern Partnership Culture Programme